Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշողություն, հիշողության խանգարումներ

ինչպես «ցեմենտել» հիշողությունը

ինչպես «ցեմենտել» հիշողությունը

Գիտնականները ներթափանցել են  հիշողության ձևավորման գործընթացի մեջ:Ամերիկացի գիտնականները կարծում են, որ իրենց հաջողվել է հասկանալ մեխանիզմներից մեկը, որը թույլ է տալիս գլխուղեղին ձևավորել հիշողությունը:

 

Հետազոտողները վաղուց ի վեր գիտեին, որ սինափսը (երկու նեյրոնների միմյանց հպվելու տեղը) հանդիսանում է գլխուղեղում ինֆորմացիայի պահպանման և փոխանակման հիմնական տարրերից մեկը: Այժմ, Կալիֆոռնիայի Սանտա-Բարբարայի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ իրենք հասկացել են, թե ինչպես են մոլեկուլները պահում իրենց, գտնվելով սինափսում և ինչպես է այդ վարքագիծը  հանգեցնում հիշողությունը ՙցեմենտով ամրացնելուն՚: 

 

Այս հետազոտությունը կարող է հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության բուժման նոր մեթոդների հայտնագորմանը, կարծում են հեղինակները: Մասնագետները կարծում են, որ սինափսի վիճակի վատացումը  Ալցհեյմերի հիվանդության առանձնահատկություններից մեկն է. այս հիվանդությունը հանգեցնում է այն բանին, որ սկզբից տուժում է կարճ հիշողությունը, իսկ հետո բացասական ազդեցությունը տարածվում է նաև երկարատև հիշողության վրա:

 

Ուժեղ սինափսն անհրաժեշտ է հիշողության ամրացման համար, իսկ այդ գործընթացը ենթադրում է օրգանիզմի կողմից նոր սպիտակուցների արտադրում: Բայց ինչպես է օրգանիզմը վերահսկում այդ գործընթացը, առայժմ պարզ չէ: Առնետների հետ կատարված փորձերի ժամանակ (Սանտա-Բարբարայի համալսարանում) պարզվել է. սպիտակուցները անհրաժեշտ են հիշողության ցեմենտման համար, դրանք արտադրվում են միայն այն ժամանակ, երբ ՙմիանում է՚ ՌՆԹ-ն: Նման անհրաժեշտություն առաջանալուց առաջ  ՌՆԹ-ն պարալիզի վիճակում է. այն անջատում է մոլեկուլը, որը նույնպես սպիտակուցներ է պարունակում:  Երբ արտաքին աշխարհից ազդանշան է գալիս, օրինակ,  երբ ուղեղն ինչ-որ հետաքրքիր բան է արձանագրում, կամ օրգանիզմը ինչ-որ անսովոր բան է վերապրում, այդ պաշարող մոլեկուլը մասերի է բաժանվում և ՌՆԹ-ն ակտիվանում է: 

 

«Գիտնականներին վաղուց ի վեր մտահոգում է այն հարցը, թե ինչու, երբ սինափսներն ամրանում են, սպիտակուցի դեգրադացիա է տեղի ունենում և այդ գործընթացը կատարվում է նոր սպիտակուցների սինթեզմանը զուգընթաց,- պարզաբանում է Քեննեթ Քոզիկը` նույն համալսարանի նեյրոկենսաբանական հետազոտությունների ինստիտուտից: - Եվ մենք լուծել ենք այդ պարադոքսը: Մենք ցույց ենք տվել, որ սպիտակուցների քայքայումը և նոր սպիտակուցների սինթեզը իրոք զուգահեռաբար են ընթանում: Քայքայումը հնարավոր է դարձնում սինթեզը»: Այն սպիտակուցների նույնականացումը, որոնք պետք են գլխուղեղին հիշողության  ամրացման համար, ի վերջո կարող է հիշողության խանգարումներով տառապող մարդկանց համար շատ օգտակար հայտնագործություն լինել: ՙԳիտնականներն ասում են, որ իրենք ուսումնասիրել են նյարդային բջիջները լաբորատոր պայմաններում և ինչ-որ չափով հասկացել են, թե ինչ դեր կարող են ունենալ որոշակի սպիտակուցներ գլխուղեղի այն հատվածում, որոնք փոխանցում են հաղորդագրությունները և օգնում պահպանել հիշողությունը,- ասում է Ռեբեկա Վուդը` Ալցհեյմերի հիվանդության հետազոտությունների բրիտանական հիմնադրամի ղեկավարը: - Այս հետաքրքիր ուղղությունը կարող է հանգեցնել Ալցհեյմերի հիվանդությամբ և թուլամտության այլ ձևերով տառապող մարդկանց հիշողության կորստի գործընթացի հասկացմանը, և հանգեցնել բուժման նոր մեթոդների ստեղծմանը՚: Ըստ վերջին կանխատեսումների, 2050-ին թուլամտության տարբեր ձևերով մոլորակի վրա տառապելու է մոտ 115 մլն մարդ: 

 

«Ալցհեյմերի հիվանդության զարգացման  գենետիկական ռիսկի գործոնները հենց սինափսն են մատնացույց անում, այնպես որ, մենք ողջունում ենք այդ բնագավառում կատարվող ցանկացած հետազոտություն,- նշում է Ջուլի Ուիլյամսը, Ուելսի հոգեբանության համալսարանի պրոֆեսորը: - Ալցհեյմերի հիվանդությունը բարդ հիվանդություն է և առայժմ դեռ չարժե շատ բաների հույսեր ունենալ, բայց սինափսների վիճակը և ակտիվության մակարդակը հետազոտությունների համար կարևոր և հետաքրքիր են դառնում»: 

 

Քանի որ խոսքը հիշողության մասին է, տեղին է հիշել, որ ճապոնացի գիտնականները պնդում են, որ շիմպանզեները հոյակապ լուսանկարչական հիշողություն ունեն, շատ ավելի ուժեղ, քան մարդը: Նրանց կողմից անցկացված փոքրիկ շիմպանզեների հետ հիշողության վերաբերյալ թեստերի արդյունքում կենդանիները համալսարանի ուսանողներից լավ արդյունք են ցուցաբերել: Փորձի մասնակիցները պետք է հիշեին   համակարգչի էկրաններին տարբեր տեղերում գրված տարբեր թվերը, իսկ հետո դրանց հաջորդականությունը: Իրենց հետազոտության արդյունքները հրապարակելով Current Biology ամսագրում, գիտնականներն ավելացնում են. ՙՄենք, ըստ երևույթին, թերագնահատել ենք այդ կենդանիների խելամտության աստիճանը, որովհետև կարծում ենք, որ հիշողության և այլ մտավոր խնդիրների հարցերում շիմպանզեները մարդուց շատ են հետ մնում՚: 

 

ՙՄարդիկ, այդ թվում և շատ կենսաբաններ, մինչև այժմ էլ կարծում են, որ մարդը շիմպանզեից շատ է զարգացած  գլխուղեղի գործունեության հետ կապված բոլոր բնագավառներում,- ասում է Կիոտոյի համալսարանի առաջատար հետազոտող Տեցուրո Մացուզավան: - Ոչ-ոք պատկերացնել անգամ չի կարող, որ 5 տարեկան շիմպանզեն կարող է հիշողության թեստը մարդուց լավ լուծել՚:

 

Դոկտոր Լայզա Պարրը, ով Ատլանտայի նահանգի Էմորիի համալսարանի պրիմատների կենտրոնում աշխատում է շիմպանզեների հետ, ճապոնացի գործընկերների աշխատանքների արդյունքները ՙիսկապես հեղափոխական՚ է անվանել: Դրանց կարևորությունը, այն, թե ինչպես են պրիմատների մոտ զարգանում ընդունակությունները, որոնք անհրաժեշտ են ժամանակակից մարդու ստեղծման համար, պարզապես աննախադեպ է, կարծում է նա: ՙՇիմպանզեները մեր ամենամոտ հարազատներն են մոլորակի վրա գոյություն ունեցող բոլոր կենդանիներից,- բացատրում է դոկտոր Պարրը,- և, հետևաբար, նրանք կարող են մեզ տեղեկություններ տալ մեր էվոլյուցիոն ժառանգականության մասին՚:

Հեղինակ. Մ.Գ.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 7 (545) 26.02.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

10 միջոց լավ հիշողության համար
10 միջոց լավ հիշողության համար

Այսօր ստեղծված բոլոր միջոցներն ինչ-որ բան մտապահելու անհրաժեշտությունից մեզ փրկել են: Սակայն իրո“ք փրկել են, թե՞ հակառակը…
Հեռախոսը կորցնելը կամ համացանցի հնարավորություն չունենալը անելանելի դրության մեջ է գցում...

Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը գնահատող 6 հարց. news.am
Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը գնահատող 6 հարց. news.am

Ապրելակերպը, սովորությունները եւ սննդակարգը որոշակի դեր են խաղում Ալցհեյմերի հիվանդության զարգացման կամ էլ, ընդհակառակը, կանխարգելման հարցում...

Ծերություև և երկարակեցություն Նյարդաբանություն Հոգեկան և վարքի խանգարումներ
Մթերքներ, որ լավացնում են հիշողությունը. 1in.am
Մթերքներ, որ լավացնում են հիշողությունը. 1in.am

Պատրաստվում եք քննության կամ կարևոր զեկույցի՞. խմեք մեղրով թեյ:  Նոր Զելանդիայի հետազոտողներն ապացուցել են, որ մեղվի բնական մեղրն ի վիճակի է գլխուղեղում ակտիվացնել ինչպես տեղեկատվության յուրացման գործընթացները...

Սնունդը և առողջությունը
Հիշողության լավացման մեթոդներ
Հիշողության լավացման մեթոդներ

Տարիների ընթացքում նկատում ենք, որ մեր հիշողությունն ավելի ու ավելի է վատանում. ծննդյան թվերը, իրադարձությունները, անուններն ու հեռախոսի համարները, կինոնկարների անվանումները մոռացվում են և էլ ավելի է դժվարանում դրանք հիշելը...

Առողջապահության լրատու 3-4.2013
Հիշողության ֆունկցիաները
Հիշողության ֆունկցիաները

Հիշողությունը որպես հոգեբանական հատկություն մի ամբողջ շարք նշաններ ունի, որոնք մասամբ նման են ընկալմանը` խորությամբ, ծավալով, ամրությամբ, հիշելու արագությամբ...

Առողջապահության լրատու 1.2012
Հիշողություն. զարգացման գաղտնիքները
Հիշողություն. զարգացման գաղտնիքները

Հիշողությունը մարդու ուղեղի հատկությունն է, մարդը լույս աշխարհ է գալիս հիշողության հնարավորությամբ: Իհարկե, մեր շրջապատում  կան բացառիկ հիշողությամբ օժտված մարդիկ: Նրանք կարողանում են հիշել ահռելի քանակությամբ...

Ինքնաներշնչումը վնասում է հիշողությանը
Ինքնաներշնչումը վնասում է հիշողությանը

Չե՞ք ցանկանում կորցնել հիշողությունը, ավելի քիչ մտածեք այդ մասին: Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները կարծում են, որ տարեց հասակում հիշողության կորստի հիմնական պատճառներից մեկը և աշխատունակության...

Հոգեկան առողջություն Ես Առողջապահության լրատու 2.2010
Ինչպես ամրապնդել հիշողությունը
Ինչպես ամրապնդել հիշողությունը

Մեր հիշողությունն անմիջականորեն կապված է գլխուղեղի գործունեության հետ, որն էլ  կազմված է  մեծ քանակությամբ նյարդային բջիջներից` նեյրոններից: Եվ ինչքան շատ են դրանք, այնքան լավ է հիշողությունը...

Ես Առողջապահության լրատու 1.2010

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ